«Ժամանակն է նոր երկիր ստեղծել՝ վարչապետ Գարիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ»․ Գարիկ Մարտիրոսյանի կին

13:01   2 օգոստոսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, իր Instagram-ում հրապարակել է շատ զվարճալի ու շատ կառուցողական հաղորդագրություն։ Ժաննան իր ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու այն այսպես մակագրել․

«Երբ ես մազերս երկարացրեցի, շատերը սկսեցին ինձ համեմատել ԱՄՆ առաջին տիկնոջ հետ, իսկ երբ Գարիկը մորուք աճեցրեց, նրան սկսեցին համեմատել Հայաստանի վարչապետի հետ։ Կարծում եմ, որ կյանքում ոչ մի պատահականություն չի լինում, սա նշան է։ Ժամանակն է նոր երկիր ստեղծել՝  վարչապետ Գարիկ Մարտիրոսյանի ու առաջին տիկին Ժաննա Լեւինայի ղեկավարությամբ, դրա համար էլ հայտարարում ենք Հայաստանի Միացյալ Նահանգների  քաղաքացիների հավաքագրում։

Ես որպես մեր հզոր քաղաքական կոնգլոմերատի հրեական բաղադրիչ՝ խոստանում եմ, որ մեր երկրում կպահպանվեն բոլոր պատգամները ու բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվի։

Գարիկ Յուրիին, որպես իսկական հայ, պարտավորվում է նոր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն ապահովել առավելագույն սպառողական զամբյուղով, որի մեջ կլինեն համեղ բանջարեղեն ու մրգեր, ախորժալի խորոված ու հայկական կոնյակ։

Ուշադրություն՝ Քաղաքացիության համար հայտ ներկայացնելիս նշեք «Գարիկ, դու ամենալավն ես» պրոմոկոդը ու ստացեք զեղչ անձնագրի կազմի համար։ Կամ էլ նշեք «Ժաննա, դու ամենալավն ես» պրոմոկոդը ու ստացեք կազմն անվճար»,- գրել է Ժաննան։ 



© NEWS.am STYLE