Եվա Ռիվասը «զվարճանում է» Միջերկրական ծովում` «Մի գնա» երգի տակ

14:05   2 օգոստոսի, 2018

Եվա Ռիվասն ուղեւորվել է հանգստանալու Միջերկրական ծով, ինչի մասին բոլորին հայտնել է իր Instagram-ում։

Հենց նրա թարմ լուսանկարներից ու տեսանյութերից էլ մենք հավաքել ենք մի տեսահոլովակ, որտեղ Եվան պարում ու երգում է Սուպեր Սաքոյի, Սպիտակցի Հայկոյի ու Maitre Gims-ի «Մի գնա» երգի տակ։

«Տղաներ՝ Սպիտակցի Հայկո ու Սուպեր Սաքո, մենք զվարճանում ենք Ձեզ հետ»,- մակագրել է տեսահոլովակը Եվան։  

Երգչուհին անընդհատ թարմ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում, որոնք պատմում են նրա ամառային հանգստի մասին։

«Վաղուց էի ուզում նավ նստել, իմ ցանկությունն անսպասելիորեն իրականացավ։ Ես ուզում եմ  նավակ  ու ուզում եմ լողալ դրանով իմ սիրելի մարդու, ընտանիքի հետ, ինձ ուրիշ ոչինչ պետք չէ․․․

Նավակ ես չունեմ․․․ սիրելի տղամարդ նույնպես չունեմ, ու նույնիսկ եթե նա հայտնվի, «նավակի» հարցում ավելի բարդ կլինի։ Սա Ձեզ համար Գելենվագեն չէ, դրա համար էլ պետք է, որ սիրելի տղամարդը նավակ ունենա, հետո էլ՝ ասում են կանայք տրամաբանություն չունեն։ Տեսնո՞ւմ եք, ինչ լավ եմ մտածել )))»,- գրել է Եվան, քիչ ավելի ուշ ցուցադրելով պորտապար այդ նույն նավակում, բայց չնշելով, թե ում նավակն է դա։



© NEWS.am STYLE