Աննա Դովլաթյանի ամառային լուքն ու թրենդային պայուսակը

13:32   2 օգոստոսի, 2018

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, արդեն նաեւ դիզայներ Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Աննա, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ ճաշակով, սիրելիի հետ սիրառատ լուսանկարներով ու տեսանյութերով այս անգամ եւս բացառություն չարեց: Սակայն, խոսքն Աննայի տեսքի մասին է: Միկրոբլոգի իր էջում տեղադրված լուսանկարում երգչուհին իր հետեւորդներին ներկայացել է ամառային նորաձեւ զգեստով, կրկին այս ամառվա թրենդ հանդիսացող ամառային կոշիկներով եւ, հատկապես ուշադրության է արժանի նրա ամառային, ծղոտե, թրենդային պայուսակը:

Իր տեղադրած այս լուսանկարին կից Աննա որեւէ գրառում չի կատարել:

Ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում արխիվային լուսանկար էր հրապարակել, որում փոքրիկ Աննան ճերմակ հանդերձանքով ու նուրբ գլխազարդով էր: Այս լուսանկարում հաղորդավարուհի-երգչուհին տիկնիկի էր նման:



© NEWS.am STYLE