Լոնդոնում սպանել են ռեփեր Incognito-ին

17:04   2 օգոստոսի, 2018

Լոնդոնում սպանել են ռեփեր Incognito-ին, հայտնում է Mirror-ը։ Moscow 17 խմբի 23-ամյա անդամին երեկոյան Լոնդոնի հարավում  դանակահարել են։

Երիտասարդն այս խմբի երկրորդ անդամն է, որին  սպանել են երեք ամսվա ընթացքում։ Ոոստիկանության հաղորդագրություններով՝ այդ խումբը կապեր ունի քրեական խմբավորումների հետ։ Հարձակում է իրականացվել: Չարագործները հարձակվել էին խմբի երեք անդամների վրա։ Երաժիշտը տեղում մահացել է։ Եւս երկուսը վիրավորվել են, նրանց ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ 

Նրանց գործընկերոջը՝ 17-ամյա Ռայխիմ Էյնսվորթ Բարթոնին, մայիսին էին գտել  մահացու հրազենային նվասվածքով։

Սպանության մեջ երկու կասկածյալներին ձերբակալել են, հիմա նրանք կալանքի տակ են ։  

 



© NEWS.am STYLE