Ամռան թրենդ հանդիսացող աքսեսուարները. ծղոտե պայուսակներ (ֆոտո)

14:43   2 օգոստոսի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել այս ամառ թրենդ հանդիսացող աքսեսուարները: Այս անգամ խոսելու ենք 1950-ական թվականներից հայտնի հասարակ ու պարզ աքսեսուարի՝ ծղոտե պայուսակի մասին, որը այս տարվա ամռան թրենդն է համարվում: Ի շնորհիվ հայտնի նորաձեւության տների այն նոր իմաստ ու տեսք է ստացել, որը համարվում է ամառային must have: Դրանք կարելի է կրել ամառային ինչպես կարճ, այնպես էլ լայնափեշզգեստների հետ, սակայն ցանկալի է այն համադրել ծղոտե լայնեզր գլխարկի հետ:

Ծղոտե պայուսակները նոր շունչ ստանալով հնարավորություն են տալիս մեզ դրանք կրել թե՛ աշխատանքի գնալիս, թե՛ ծովափնյա հանգստի ժամանակ, թե՛ քաղաքում զբոսնելիս:



© NEWS.am STYLE