Կրքոտ Քիմ Քարդաշյանը շարունակում է անոնսել իր արտադրանքը (ֆոտո)

20:17   2 օգոստոսի, 2018

37-ամյա հայազգի հեռուստաաստղը ոչ միայն գումար է վաստակում իր ազգանվան ու ընտանեկան կյանքը ռեալիթի-շոուով ներկայացնելու շնորհիվ, այլեւ փայլուն բիզնես մտածողությամբ:

Աստղը իր Instagram-ի էջում այս անգամ հրապարակել է լուսանկար, որում շպարվում է իր իսկ արտադրանքի կոսմետիկ միջոցներով:

Քիմն իր հրապարակած լուսանկարին կից գրել է, որ արտադրանքը բավականին արագ է սպառվում: Բնական է՝ նորաձեւություն թելադրող աստղի առաջարկած ցանկացած արտադրանք կայծակնային արագությամբ կսպառեն հատկապես երկրպագուները:



Վերջիններս, ի դեպ, գովեստի խոսքերով ու հաճոյախոսություններով են ողողել սկանդալային աստղի հրապարակման մեկնաբանությունների դաշտը:

Ավելի վաղ Քիմը հրապարակել էր լուսանկարներ իր միկրոբլոգի story բաժնում: Դրանցում պատկերված էին Քիմը, Քորթնին, Քլոեն (որն, ի դեպ, լուսանկարում դեռ հղի է), Քենդալն ու Քայլին:



Քիմն իր հրապարակմանը կից թողած մեկնաբանության մեջ բացատրել էր, որ իրենք նկարահանվել էին Calvin Klein բրեդնի 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի համար:



© NEWS.am STYLE