Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր «սիրելիներին»

22:17   2 օգոստոսի, 2018

Ժամանակին շատ երկրպագուներ կասկածում էին՝ կարող է արդյոք սկանդալային Քիմը ընտանիք կազմել ու ապրել հարատեւ երջանկության մեջ: Ժամանակը ցույց տվեց, որ հայազգի հեռուստաաստղը ոչ միայն սիրող կին է, այլեւ բազմազավակ, հոգատար մայր:



37-ամյա գեղեցկուհին հաճախ է իր Instagram-ի շքեղ, սեքսուալ լուսանկարները համալրում նորերով, սակայն նրա էջում նաեւ հանդպում ենք ընտանեկան ջերմ լուսանկարների:

Այս անգամ Քիմը իր հետեւորդներին է ներկայացրել Harper's bazaar-ի շապիկը, որին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստն ու երեխաներն են՝ Սեյնթն ու Նորթը:



Լուսանկարին կից հայուհին գրել է. «Իմ սիրելիները»: Օգտատերերից շատերը հետաքրքրվել են, թե ինչու լուսանկարում պատկերված չէ երեխաներից կրտսերը՝ Չիկագոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը  հրապարակել էր լուսանկար, որում շպարվում է իր իսկ արտադրանքի կոսմետիկ միջոցներով:  Քիմն իր հրապարակած լուսանկարին կից գրել էր, որ արտադրանքը բավականին արագ է սպառվում:

Բնական է՝ նորաձեւություն թելադրող աստղի առաջարկած ցանկացած արտադրանք կայծակնային արագությամբ կսպառեն հատկապես երկրպագուները:





© NEWS.am STYLE