Ջենիֆեր Լոպեսը` Gucci ապրանքանիշի 1500 դոլարանոց բլուզով

11:11   3 օգոստոսի, 2018

Ջենիֆեր Լոպեսը հանրությանը ներկայացել է Gucci ապրանքանիշի 1500 դոլարանոց բլուզով։

49-ամյա երգչուհուն տեսել են Նյու Յորքում այն պահին, երբ նա իր գործերով գնում էր NBC Studios, որը գտնվում է Ռոքֆելլեր կենտրոնում։

Ի դեպ, երգչուհու գոտին նույնպես էժան չի, այն մոտ 700 դոլար արժի։

Օգոստոսի 21-ին Նյու Յորքում անցնելու է MTV VMA  երաժշտական մրցանակաբաշխության արարողությունը։ Շնորհանդեսին ներկա է լինելու նաեւ Ջեյ Լոն, որին հանձնելու են Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակ Michael Jackson Vanguard (Մայքլ Ջեքսոնի անվան «Սերնդի ճանաչում»)։ 

Մինչ այդ նման մրցանակ էր ստացել Ռիհաննան, Քանյե Ուեսթը, Բրիթնի Սպիրսը, Մադոննան, Ջորջ Մայքլը, U2-ն ու Բեյոնսեն։  «Սերնդի ճանաչումը» շնորհվում է երաժշտական տեսահոլովակներ ստեղծելու գործում  առանձնահատուկ ավանդի համար։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ GImages  



© NEWS.am STYLE