Վիկտորիա Բեքհեմի նրբաճաշակ Street style-ը Լոնդոնում

00:25   3 օգոստոսի, 2018

Վիկտորիա Բեքհեմը լավ է հասկանում, որ կինը մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահի նորաձեւության թրենդները:

Սեփական բրեդը ներկայացնելով, Դեւիդ Բեքհեմի 44-ամյա կինը ճաշակ է թելադրում հոլիվուդյան մի շարք աստղերի ու պարզապես աշխարհի մյուս կանանց:



Վiկտորիան չի մոռանում նաեւ իր ոճի մասին ու անգամ սովորական զբոսանքը վերածում է ցնցող ցուցադրության:

Այս անգամ պապարացիները ֆիքսել են Վիկտորիային, երբ նա դուրս գալով տնից ուղեւորվել է զբոսանքի:



Վիկտորիան մետաքսե նուրբ տոպը հագել է հենց մերկ մարմնին ու այն համադրել է երկարափեշ սեւ կիսաշրջազգեստի հետ:



Բնական ալիքաձեւ վարսերը առօրեական ու միեւնույն ժամանակ նուրբ տեսք են հաղորդել դիզայներին:



                                                                                                                Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                       Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE