72-ամյա Եվգենի Պետրոսյանը բաժանվում է

12:07   3 օգոստոսի, 2018

Եվգենի Պետրոսյանը բաժանվում է իր չորրորդ կնոջից ՝ Ելենա Ստեպանենկոյից ։

«Դնին» գրում է, որ զույգը կիսում է համատեղ ձեռք բերված ունեցվածքը։

Այն մասին, որ հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն կիսում են համատեղ վաստակած ունեցվածքը, հայտնի է դարձել Խամովնիչեսկի դատարանի մամուլի ծառայության շնորհիվ, որտեղ էլ հենց քննվում է հայցադիմումը։ Հայտնում են, որ հայց է ներկայացրել Ստեպանենկոն՝ հուլիսի 4-ին հայցը գրանցել են, իսկ օգոստոսի 6-ին այն քննելու է դատարանը։

72-ամյա Պետրոսյանը հայտնել է, որ տեղյակ չէ իր հետ ունեցվածքը կիսելու՝ Ստեպանենկոյի ցանկության մասին։

«Ես ոչ մի նման բան չեմ լսել։ Սա, ըստ երևույթին, ինչ-որ թյուրիմացություն է։ Ի դեպ, ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ինչ է տեղի ունենում իմ կյանքում»,- հայտել է երգիծաբանը։

Ստեպանենկոն նույնպես չի մեկնաբանում իրավիճակը։



© NEWS.am STYLE