Քորթնի Քարդաշյանը վիճել է Քիմի հետ ու նրան գրողի ծոցն ուղարկել

13:12   3 օգոստոսի, 2018

Եվ այսպես, Քիմի երկրպագուները անհամբերությամբ սպասում են Keeping Up With The Kardashians հեռուստաշոուի 15-րդ եթերաշրջանին, որը մեկնարկում է կիրակի։ Առաջին իսկ դրվագում ձեզ սպասում է Քիմի ու նրա ավագ քրոջ՝ Քորթնիի ընտանեկան վիճաբանությունը, որին մասնակցում են նաեւ Քրիս Ջեններն ու Քլոեն։

Վեճի թեման ընտանեկան սուրբծննդյան բացիկն է, որը Քարդաշյան – Ջեններ գերդաստանը պատրաստում է ամեն տարի։ Ու այս տարին էլ բացառություն չէ։ Քիմն արդեն սկսել է քննարկել գաղափարները, բայց ամենակարեւորը օրակարգի կազմակերպումն է այնպես, որ բոլորին հարմար լինի մասնակցել ֆոտոշարքին: Սակայն Քորթնին ոչ մի կերպ չի համաձայնում Քիմի կազմած օրակարգի հետ։ Դրա պատճառով էլ նրանք վիճել են, չնայած հեռախոսով։

«Ես չեմ ուզում, որ ինձ հետ այդպես վարվի իմ ընտանիքը։ Դուք չափից դաժան եք։ Քիմ, դու չար արարած ես։ Ես չեմ ուզում քեզ տեսնել», - բարկացել է Քորթնին։

«Մենք ավելի շատ ենք աշխատում, քան դու, մենք ավելի զբաղված ենք, քան դու, դրա համար էլ դո՛ւ պետք է հարմարվես մեր գրաֆիկին»,- նշել է նրան Քիմը, ինչով էլ ավելի է զայրացրել ավագ քրոջը։

«Քիմ, դու աննորմալ ես, ես չեմ ուզում քեզ այլեւս տեսնել։ Գնա գրողի ծոցը։ Արա քո գործը, ինչպես ուզում ես, բայց ինձնից ոչինչ մի պահանջիր։ Ես չեմ ուզում ապրել այնպիսի մարդկանց հետ, որոնք ինձ չեն հասկանում ու որոնց հետ ես ինձ անհարմար եմ զգում», - պատասխանել է Քորթնին։



© NEWS.am STYLE