Դրեյքի «In My Feelings» երգի տեսահոլովակը 12 ժամում ավելի քան 4 միլիոն դիտում է հավաքել

14:07   3 օգոստոսի, 2018

Ամբողջ աշխարհը ֆլեշմոբ է կազմակերպել Դրեյքի «In My Feelings» երգի տակ՝ խոսքն այն մասին է, երբ դուք վարում եք ձեր մեքենան, իսկ հետո դուրս եք գալիս դրանից ու քայլում ընթացքի մեջ գտնվող մեքենաների կողքով՝ երգելով Դրեյքի երգը։

Իսկ, ահա երեկ Drake-ի Youtube ալիքով հրապարակվել է հենց այդ երգի տեսահոլովակը, որի դիտումները գերազանցել են 4 միլիոնը թողարկումից ընդամենը 12 ժամ անց։  Տեսահոլովակում կանադացի երգիչը սիրահետում է La La Anthony-ին, իսկ հետո ամբողջ աշխարհը պարում է, իսկ վերջում պարզվում է, որ այդ ամենը երազ է։ Չնայած այդ երազի կերպարներից մեկը իրականության մեջ էլ է հայտնվում․․․



© NEWS.am STYLE