Էլեկտրո եւ ռոք. համաշխարհային հայտնիությամբ խմբերը ելույթ կունենան Ծաղկաձորում

14:33   3 օգոստոսի, 2018

Ծաղկաձորում տեղի կունենա տարվա ամենաէպիկ միջազգային EPIC EYE փառատոնը 10-ից ավելի հայտնի արտիստների մասնակցությամբ:

EPIC EYE֊ը երաժշտության և արվեստի միջազգային փառատոն է, որն այս տարի տեղի կունենա օգոստոսի 17. 18. 19֊ին Ծաղկաձորում բոլորովին նոր ձևաչափով: Անցյալ տարի այն ներառվել է ԱՊՀ տարածքում կայանալիք լավագույն 5 երաժշտական փառատոնների ցանկում:

Փառատոնին ելույթ կունենան հայտնի արտիստներ ու ռոք խմբեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից, ինչպես օրինակ՝ Ten Walls, Paji, Leprous, Antimatter, ինչպես նաև սիրված ռոք խմբեր ու DJ-ներ Հայաստանից` Dogma, Vordan Karmir, Nemra, Rozen Tal, Supacooks և այլն:

Փառատոնի կայացմանն աջակցում են Հայաստանի ռոք ասոցիացան և DJ֊ների ասոցիացիան, որոնք աջակցել են փառատոնի կազմակերպիչներին՝ հրավիրելու միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ արտիստների ու խմբերի:

 



© NEWS.am STYLE