Եվգենի Պետրոսյանը չի կարողանում կնոջ հետ կիսել իր կես միլիարդ ռուբլու ուենցվածքը

17:11   3 օգոստոսի, 2018

Մենք այսօր արդեն հայտնել էինք, որ 72-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանը բաժանվում է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ 

Ռուսական Dni.Ru պորտալը հաշվառել է Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքը։

Պետրոսյանն ու Ստեպանենկոն իրենց կատակներով Մոսկվայի ամենահեղինակավոր թաղամասերում վեց էլիտար բնակարանի տեր են դարձել ։  

Բայց Մոսկվայի բնակարաններով Պետրոսյանն ու Ստեպանենկոն չեն բավարարվել՝ նրանք նաև երկու ամառանոց ունեն Մերձմոսկվայում։ Հինը Ժավորոնկի ավանում է գտնվում ու գրանցված է Եվգենի Վահանիի անունով, իսկ նորը՝ Լյուբերցում, նրա կնոջ անունով։

Իսկ երգիծաբան ամուսինների ընդհանուր ունեցվածքը, փորձագետների գնահատականով,  գերազանցում է 500 մլն ռուբլին։ Այսօրվա փոխարժեքով դա մոտավորապես 8 մլն դոլար է։ Մայամիում նման գումարով կարելի է ընդամենը մի բնակարան գնել, 440 քառ մետր մակերեսով, երեք ննջասենյակներով, հինգ սանհանգույցներով ու դեպի օվկիանոս շքեղ տեսարանով։ Բայց գնի հարցում թերևս ավելի ճշգրիտ տեղեկություններ կարող է ունենալ Պետրոսյանի դուստրը՝ Վիկտորինան, որը վաղուց Ամերիկայում է բնակվում ։



© NEWS.am STYLE