Ռիտա Օրան ցուցադրել է փարթամ կուրծքը

23:15   3 օգոստոսի, 2018

Երգչուհի Ռիտա Օրան երկրպագուներին հաճախ ուրախացնում է բավականին անկեղծ լուսանկարներով: 27-ամյա սկանդալային երգչուհին  Instagram-ի միջոցով պարբերաբար հպարտանում է սլացիկ կազմվածքով՝ ներկայացնելով գրավիչ լուսանկարներ:

Այս անգամ համարձակ շիկահերը իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել համացանցի տիրույթում:



Հրապարակած լուսանկարում Ռիտան բիկինիով լողավազանում զովանում է ամառային տապից:

Գեղեցկուհու ընտրած սեւ բիկինին համարձակորեն ցուցադրել է բրիտանուհու փարթամ կուրծքը: «Ճանապարհն անցնելիս»,- մեկնաբանել է գայթակղիչ լուսանկարը երգչուհին, իսկ ավելի ուշ story բաժնում լուսանկար է տեղադրել, որով ներկայացրել է՝ ինչպես է դիմակ դնում ու խնամում դեմքի մաշկը:



Ի դեպ, նա ավելի վաղ ներկայացել էր թոփլես: Հրապարակած լուսանկարով Ռիտան շնորհավորել էր մտերիմ ընկերներից մեկի ծննդյան տարեդարձը՝ գրելով. «Կարծում եմ՝ պետք չէր, որ ինչ-որ մեկը տեսներ այս նկարը, բայց այսօր քո օրն է»:



© NEWS.am STYLE