Անի Լորակը «անհետացել է» ամուսնու դավաճանությունից հետո

10:12   4 օգոստոսի, 2018

Մի քանի օր առաջ Անի Լորակի ամուսինը՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն «բռնվել է» կնոջը դավաճանելու պահին։ Անի Լորակի ամուսնուն տեսագրել էին Կիևի կարաոկե ակումբներից մեկում մի ուկրաինուհու հետ, մինչ նրա կինը ելույթ էր ունենում տարբեր փառատոններում։

Մուրատին տեսել էին Կիևի ակումբների մշտական հաճախորդ Յանա Բելյաևայի հետ ակումբում, որից հետո նրանք միասին տուն էին գնացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ թուրք գործարարը աղջկա համար տուն էր վարձել քաղաքի կենտրոնում ու ըստ ամենայնի՝ դրա վրա ծախսել էր կնոջ փողերը, քանի որ պարզվել է, որ Մուրատի բիզնեսն իրականում Լորակի միջոցների վրա է կառուցված։

Մինչդեռ Անի Լորակի մամուլի ծառայությունը ոչ մի կերպ չի մեկնաբանում սկանդալը։

Dni.Ru-ն հայտնում է, որ Լորակն արդեն 4 օր ոչինչ չի հրապարակում իր սոցցանցերում, ինչը մեծ ընդմիջում է Ինսթագրամի ակտիվ օգտատիրուհու համար։

«Դա պատրանք է, որ ես հարուստ ամուսին ունեմ։ Ամեն դեպքում ես այնպես եմ դաստիարակված, որ միշտ միայն ինքս ինձ հետ եմ հույս կապում ու ոչ մեկի վզին չեմ նստում։ Ես անվերջ աշխատում եմ, ու պարզապես սարսափելի հոգնած եմ։ Աշխատում եմ ուժասպառության աստիճանի։ Ու երազում եմ միայն մի քիչ տեմպը նավզեցնելու, շունչ քաշելու ու պարզապես քնից հագենալու մասին», - օրերս ասել էր Լորակը ։

 



© NEWS.am STYLE