Պրեմիերա. Դիմա Բիլան եւ Polina – «Пьяная любовь»

23:57   3 օգոստոսի, 2018

90-ականների հարսանիք, թամադա, վագրի մորթու պրինտով երեկոյան զգեստներ. Դիմա Բիլանն ու երգչուհի Polina-ն ներկայացրել են ֆիլմ-տեսահոլովակ, որը արթնացնում է հուշեր ոչ վաղ անցյալի կոլորիտային հարսանիքների վերաբերյալ: 

Տեսահոլովակը հայտնվել է Դիմա Բիլանի Youtube-յան պաշտոնական ալիքում:

Տարօրինակ սանրվածքով փեսացուն ու հարսանիքի ավարտին «ավանդական» ծեծկռտուքը ամբողջացնում են տեսահոլովակը: Հետաքրքիր է՝ կընկալվի՞ արդյոք յուրահատուկ հումորը երաժշտասեր հեռուստադիտողի կողմից:



© NEWS.am STYLE