09:34 25 մայիսի, 2013Շվեդական նկարիչ Ջոան Անդերսոնի նկարած Անջելինա Ջոլիի՝ վիրահատությունից հետո արված դիմանկարն ինտերնետ-աճուրդում կվաճառվի:
Ըստ Eonline-ի, նկարի վաճառքից ստացված միջոցները փոխանցվելու են աֆրիկյան Կոնգո պետության օգնության հիմնադրամին: Անդերսոնը հայտնի է նաեւ երգչուհի Էմի Ուայնհաուսի դիմանկարի ստեղծմամբ: «Իմ մայրը կրծքի քաղցկեղով հիվանդացավ, երբ ես 15 տարեկան էի: Միտքը, որ նա ստիպված է լինելու վիրահատություն տանել, սարսափեցնում էր ինձ: Անջելինա Ջոլիի վիրահատության մասին լուրն ինձ ստիպեց ստեղծել նրա դիմանկարը: Նրա դեմքը միշտ մնալու է բնական եւ հիասքանչ»,- ասել է նկարիչը: