72-ամյա Եվգենի Պետրոսյանն արդեն 15 տարի կնոջ հետ նույն հարկի տակ չի ապրում

11:05   4 օգոստոսի, 2018

Երեկ հայտնի է դարձել, որ 72-ամա Եվգենի Պետրոսյանը բաժանվում է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Ամուսնալուծության պատճառը 29-ամյա Տատյանա Բրուխունովան է, Եվգենի Պետրոսյանի անձնական օգնականուհին։ Սակայն , ինչպես պարզել է Dni պորտալը, ամուսիններն արդեն 15 տարի միասին չեն ապրում։ Հայտնի է, որ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը Ռուսաստանի ամենաբարձր վճարվող երգիծաբաններից է։ Նա արդեն երկար տարիներ համերգի համար ութ հազար դոլար հոնորար է ստանում։

Հայտնի երգիծաբանն ու նրա կինը՝ Ելենա Ստեպանենկոն, օգոստոսի 6-ին հանդիպելու են Խամովնիչեսկու դատարանի նիստերի դահլիճում։ Զույգը կիսելու է համատեղ ունեցվածքը, որը կես միլիարդ ռուբլի է գնահատվում։ Ելենան պահանջում է ունեցվածքի 80 տոկոսը, մինչդեռ Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը դա լկտիություն է համարում։ Ի դեպ, Ստեպանենկոյին դատարանում ներկայացնելու է Ելենա Զաբրալովան, որի հաճախորդներից են եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը, «Ռոսնեվտի» ղեկավար Իգոր Սեչինն ու այլ խոշոր ձեռներեցներ։ Ստեպանենկոն նաև պահանջում է ապահարզանի մասին քաղաքացիական հայցի շրջանակում իրեն փոխանցել մոսկովյան տասը բնակարաններից ութը, նաև թանկարժեք իրերը։

Սերգեյ Ժորինը նշում է, որ իր հաճախորդի ու նրա կնոջ ամուսնալուծության հարցը վաղուց էր հասունացել։ Եվգենի Վահանին փորձել է այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ զագսի միջոցով։ Dni-ն նշում է, որ Պետրոսյանը արդեն ավելի քան 15 տարի իր կնոջ Ելենա Ստեպանենկոյի հետ նույն տանը չի ապրում։ Փաստաբանը վստահեցնում է, որ ամուսինները դեռ շատ մտերիմ հարաբերություններ ունեն ու շարունակում են համագործակցել աշխատանքում, դրա համար էլ հայցի հետ կապված իրավիճակը տարօրինակ է թվում։

«Համատեղ կանքի որոշակի փուլն ավարտված է, բայց փոխադարձ հարգանքը, փոխադարձ օգնությունն ու ստեղծագործական համագործակցությունն իմ ու Ելենա Գրիգորիի միջև հույս ունեմ կշարունակվի»,- մինչ այդ հայտնել էր Եվգենի Պետրոսյանը։

 



© NEWS.am STYLE