Ջորջ ու Ամալ Քլունիներին «բռնացրել են» ռոմանտիկ ժամադրության պահին

12:09   4 օգոստոսի, 2018

Գրողը տանի, այդ երբվանի՞ց են կնոջը ռեստորան տանելը ռոմանտիկ ժամադրություն անվանում։ Բա ո՞ւր մնացին պատուհանի տակ սերենադ երգելը, ազգային հայկական պարեր պարելը կամ գոնե վերջին մոդելի այֆոն նվիրելը ․․․ չէ, ռոմանտիկան վերացել է, հիմա ռեստորաններն են ռոմանտիկա, ուֆ աման, չգիտեմ․․․

Ուրեմն այսպես, մինչ Ռուսաստանում իրենց կանանցից բաժանվում են Արմեն Ջիգարխանյանն ու Եվգենի Պետրոսյանը, Իտալիայում պապարացիները «բռնացրել են» աշխարհի ամենահամակրելի զույգերից մեկին՝ Ջորջ Քլունիին ու նրա կնոջը՝ Ամալին, որոնք ընթրում էին Կոմո լճի վրա գտնվող ամենաշքեղ ռեստորաններից մեկում։

57-ամյա դերասանը շատ նրբագեղ տեսք ուներ, բայց միևնույն է լրագրողների  ուշադրությունն ավելի շատ նրա 40-ամյա կնոջն էր սևեռված, որը ռեստորանից դուրս էր գալիս շքեղ երեկոյան զգեստով։

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE