Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին լոսանջելեսյան տապին ներկայացել է ձմեռային, սպորտային հագուստով եւ տնային հողաթափերով

14:14   4 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանին կարելի է անդադար քննադատել այն բանի համար, որ նրա մոտ կան որոշակի խնդիրներ հագուստի ճաշակով ընտրության հարցում, սակայն այս աշխարհում կան մարդիկ, որոնց մոտ այս հարցում խնդիրներն ավելի լուրջ են, քան հայուհու մոտ:

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհուն՝ մերկապարուհի Բլեք Չայնային, Լոս Անջելեսի պապարացիները նկատել են գեղեցկության սրահից դուրս գալու պահին:

Նրան ուղեկցում էր 18-ամյա սիրեկանը՝ ռեփեր՝ YBN Almighty Jay-ը, որը 30-ամյա մերկապարուհու համար բացել է Ferrari մեքենայի դուռը, որպեսզի նա նստի եւ հեռանա առանց նրա:

Ինչով այսօր մեր ուշադրությանն արժանացել է Չայնան, դա նրա հագուստի ընտրությունն է: Այդպիսի համադրություն մենք երբեք չենք հանդիպել անգամ Երեւանի 3-րդ մասում թաղամասում))))

 

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները` Backgrid

 



© NEWS.am STYLE