Քիմ Քարդաշյանը դստերը՝ Նորթին նվիրել է Jimmy Choo ապրանքանիշի 700 դոլարանոց պայուսակ

15:12   4 օգոստոսի, 2018

Երբ փողերը չեն հաշվում….

Քիմ Քարդաշյանն իր դստերը՝ Նորթին նվիրել է Jimmy Choo ապրանքանիշի 700 դոլարանոց պայուսակ:

Հայտնի ապրանքանիշի պայուսակի այս մոդելը շատ դժվար է գտնել, քանի որ քանակը՝ սահմանափակ է, սակայն Քիմ Քարդաշյանի համար անհնարին ոչինչ չկա եւ 5-ամյա Նորթ Ուեսթը համալրել է իր հավաքածուն այ այսպիսի ձեռքբերմամբ, ինչի մասին հայտնել է Քիմն իր Instagram-ում:

Քիմ Քարդաշյանն անցել է արհեստական մորթի գործածելուն։ Ըստ երեւույթին, Պամելա Անդերսոնի բարոյախրատական հորդորները հասել են 37-ամյա հայուհու ուղեղին, ու նա որոշել է, որ ժամանակն է հրաժարվել բնական մորթուց։ Ինչպես գիտեք, Քիմը վերջերս սկսել է հետաքրքրվել մոլորակի էկոհամակարգի վիճակով, իսկ հիմա էլ նրա մոտ կենդանիների հանդեպ է սեր առաջացել։ Քիմը դեռ անցած տարի ամեն կերպ խուսափում էր այդ թեմայով խոսակցություններից, հատկապես այն բանից հետո, երբ նրա քույրերը նրա հետ միասին ֆոտոշարքերի էին մասնակցում իսկական մորթուց պատրաստված մուշտակներով՝ առաջացնելով կենդանիների իրավունքների պաշտպանների վրդովմունքը։

Պամելա Անդերսոնը պաշտոնական նամակներ էր գրել Քարդաշյան- Ջեններ գերդաստանին՝ կոչ անելով հրաժարվել բնական մորթի գործածելուց։

Բայցեւայնպես Քիմը հիմա արհեստական մորթու է անցել, ինչի կապակցությամբ մենք նրան շնորհավորում ենք։

Իր Instagram-ի սթորիզ բաժնում Քիմը ցույց է տվել Givenchy-ի նվերը․ նորաձեւության տունը նրան նվեր էր ուղարկել արհեստական մորթուց պատրաստված հագուստ, որոնք ձմռանը մենք հաստատ կտեսնենք հայուհու հագին։

 

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Getty, Instagram



© NEWS.am STYLE