Դրեյքի «In My Feelings» երգի տեսահոլովակը Youtube-ի թրենդներում առաջինն է

16:19   4 օգոստոսի, 2018

Ամբողջ աշխարհը ֆլեշմոբ է կազմակերպել Դրեյքի «In My Feelings» երգի տակ՝ խոսքն այն մասին է, երբ դուք վարում եք ձեր մեքենան, իսկ հետո դուրս եք գալիս դրանից ու քայլում ընթացքի մեջ գտնվող մեքենաների կողքով՝ երգելով Դրեյքի երգը։

Երկու օր առաջ Drake-ի Youtube ալիքում հայտնվեց այս երգի տեսահոլովակը, որի դիտումների քանակն անցել է 22 միլիոնը: Տեսահոլովակն այս պահին նոր դիտումներ է հավաքում եւ համարվում է առաջին թրենդը Youtube-ում:

Տեսահոլովակում կանադացի երգիչը սիրահետում է La La Anthony-ին, իսկ հետո ամբողջ աշխարհը պարում է, իսկ վերջում պարզվում է, որ այդ ամենը երազ է։ Չնայած այդ երազի կերպարներից մեկը իրականության մեջ էլ է հայտնվում․․․



© NEWS.am STYLE