Լեոնարդո դի Կապրիոն Կաննում զվարճանում է

11:30   25 մայիսի, 2013

Հանրահայտ դերասան Լեոնարդո դի Կապրիոն Կաննում համատեղում է հանգիստն ու աշխատանքը:

Ըստ Daily Mail-ի, օրերս դերասանին նկատել են միլիարդատեր Ֆիլիպ Գրինի զբոսանավի վրա՝ լողազգեստով գեղեցկուհիների շրջապատում: Դի Կապրիոն սիգար է ծխել եւ վիսկի խմել՝ չմոռանալով, սակայն, պարբերաբար ստուգել հեռախոսի ձայնային փոստը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ Կաննի կինոփառատոնի բացման օրը, ներկայացվել է Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմը, որի գլխավոր դերերից մեկը կատարել է դի Կապրիոն: Բացի այդ, օրերս Կաննում անցկացված բարեգործական աճուրդի ժամանակ 1.2 մլն եվրոյով տոմս է վաճառվել՝ դերասանի հետ տիեզերք թռչելու համար: Տոմսը գնել է ռուսական գործարար Վասիլի Կլյուկինը:



© NEWS.am STYLE