Իվետա Մուկուչյանը ցուցադրել է անթերի մարմինը

14:43   4 օգոստոսի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասն ամառային հանգիստն այս տարի նախընտրեց անցկացնել ծովափնյա երկրներում: Իվետա Մուկուչյանն այն վայելում էր Իբիցա կղզում՝ Միջերկրական ծովի ափին, որտեղից էլ պարբերաբար միկրոբլոգի իր հետեւորդների ուշադրությանն էր ներկայացնում հնայիչ լուսանկարներ ու տեսանյութեր:

Իվետա Մուկուչյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհին կրկին անգամ ներկայացել է լողազգեստով:  Իր հրապարակման մեջ Իվետան կրում է լողազգեստ, ամառային ակնոց: Իսկ գայթակղիչ լուսանկարում երեւում են երգչուհու դաջվածքները: Հմայիչ լուսանկարը երիտասարդ երգչուհին անգլերեն է մակագրել:

Նա գրել է. «Ճանապարհորդել շատ հարցերով եւ վերադառնալ տուն բազմաթիվ պատասխաններով: Ես մտածում էի, որ ժամանակ էր հարկավոր, որպեսզի վերադառնամ իմ աշխատանքային գործընթացին՝ ընկերներիս հետ զվարճալի ժամանակ անցկացնելուց հետո, բայց ես վերադարձել եմ եւ արդեն սկսել եմ հաղթահարել ավելին՝ իմաստուն կերպով: Ես հավասարակշռության մեջ եմ ինքս ինձ հետ: Եթե որեւէ մեկը ցանկանում է խանգարել իմ խաղաղությանը, ապա դա ավելի ծանր կլինի, քան երբեք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվետա Մուկուչյանը ցուցադրել էր իր շքեղ կազմվածքը՝ հանդես գալով սպիտակ լողազգեստով:



© NEWS.am STYLE