18:02 4 օգոստոսի, 2018Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Լոս Անջելեսում, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ուրախացնում է գեղեցիկ լուսանկարներով, հրապուրիչ սելֆիներով, որոնցում հեռուստահաղորդավարուհին իր ամուսնու՝ Վարդանի հետ է:
Այս անգամ 33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հեռուստահաղորդավարուհին կրում է ամառային, բաց կապույտ վերնաշապիկ, ջինսե տաբատ, ամառային լայնեզր գլխարկ, իսկ Մերիի ձեռքերում նկատում ենք կիթառ:
.jpg)
Հիշեցնենք, որ ավելի վաղ 33-ամյա հաղորդավարուհին Instagram-ի իր էջի story հավելվածում ամուսնու գրկից լուսանկար էր հրապարակել, որում կրում է այս տարվա թրենդներից համարվող թաշկինակ-մազակալ, կարմիր զգեստ: Սիրառատ ու ջերմ այս լուսանկարին կից դերասանուհին գրառում չի կատարել: