Երեւանում անցկացվել է «Տարազ ֆեստ»-ը (ֆոտոռեպորտաժ)

11:01   5 օգոստոսի, 2018

Չորրորդ անգամ Երեւանում անցկացվել է «Տարազ ֆեստ»-ը՝ ազգային հագուստներին նվիրված փառատոնը։ Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված փառատոնը նվիրված է մեր մայրաքաղաքի 2800-ամյակին։  Փառատոնին ներկայացված էին ոչ միայն հայկական ազգային հագուստի տաղավարներ, այլ նաեւ տարբեր դիվանագիտական առաքելություններ ու կազմակերպություններ ներկայացրել են Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Էստոնիայի, Հնդկաստանի, Իսրայելի ազգային հագուստները։

Հյուսիսային պողոտայում անցկացված միջոցառումը փակեցին «Ատեքս»-ի գեղեցկուհի մոդելները, որոնք պոդիումի վրա քայլում էին Գեւորգ Շադոյանի, Taraz.am-ի եւ Տերյան կենտրոնի շքեղ անսամբլներով։

 

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE