Անջելինա Ջոլիի փաստաբանը հրաժարվում է պաշտպանել նրան

15:25   5 օգոստոսի, 2018

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի զույգը նույն կերպ անկում ապրեց, ինչպես գրավել էր հազարավոր մարդկանց սրտերը: Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգի ամուսնական սկանդալը մինչ օրս չի հանդարտվում:



Անջելինա Ջոլիի փաստաբանը որոշում է կայացրել հրաժարվել դերասանուհու պաշտպանությունից: Այդ մասին հայտնում է TMZ-ն: Ջոլիի նպատակը վեց երեխաների խնամակալությունն ամբողջովին իր վրա վերցնելն է, մինչդեռ դատարանը վճռել էր, որ հայրը եւս պետք է մասնակցություն ունենա երեխաների դաստիարակությանը:



Փաստաբան 50-ամյա Լաուրա Վասսերը նշել է, որ Ջոլին չափազանց թունոտ է թե՛ իր խոսքերում եւ թե՛ կատարած քայլերում: Վասսերը համաշխարհային մի շարք աստղերի ապահարզանի գործով է զբաղվել, բայց այս դեպքը, կարծես, չափազանց բարդ է նրա համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, չնայած կյանքի բավականին բարդ շրջափուլին, Ջոլին ներկայացել էր Լոնդոնում կայացած պաշտոնական միջոցառմանը: Նրա արիստոկրատ տեսքը ակտիվորեն քննարկվում էր համացանցում:



                                                                                          Լուսանկարները՝
Getty, WENN



© NEWS.am STYLE