Գարիկ Մարտիրոսյանի կինը ներկայացրել է իր «սիրեկանին»

17:20   5 օգոստոսի, 2018

Հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լեւինան վայելում են ամառային հանգիստը Յուրմալայում, բայց դա չի նշանակում, որ Ժաննան մոռացել է երկրպագուների մասին:

Նա գրեթե ամեն օր նոր, դրական էներգիայի պաշարով է հագեցնում հետեւորդների առօրյան:

Այս անգամ հումորիստի ոչ պակաս հումորիստ կինը իր Instagram-ի էջում հրապարակել է լուսանկար, որում Գարիկի հետ կանգնած է շոումենի լուսանկարով վահանակի կողքին:



Ժաննայի դեմքի արտահայտությունն իսկ բավական է, որպեսզի լուսանկարին նայելիս ժպտանք, բայց հրապարակմանը կից մեկնաբանությունն ավելի զվարճալի է:

Ժաննան գրել է. «Ահա եւ հանդիպեցին ամուսինս ու սիրեկանս»:

Ավելի վաղ Ժաննան «ծաղրել էր» Գարիկին՝ ներկայացնելով նրա լուսանկարների զվարճալի շարքը:

«Կովկասյան բուսականության էվոլյուցիան՝ ածելիի բացակայության պայմաններում փորձի մասնակցի մոտ 12 ժամվա ընթացքում»,- մակագրել էր լուսանկարները Ժաննան։ 




© NEWS.am STYLE