ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   11 օգոստոսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր այն օրն է, երբ պետք է վերջապես անվանում տաք սիրելիի հետ ձերհարաբերություններին, որից հետո պետք է գործեք այդ անվանը համապատասխան:

ՑԼԵՐ

Որքան բան կարող է ասել մեկ քնքուշ հայացքը: Դուք իսկապես չե՞ք նկատում այն… Ժպիտով պատասխանեք նրան: Երկրպագուները փողոցում գցած չեն: Նրանց փայփայել է պետք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ կարող է իր հույսը ձեզ վրա դնել ցանկացած պահի: Եթե նման վստահություն նա չունենա, դժվար թե երկար մնա ձեր կողքին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք առավելագույնս լուրջ պետք է լինեք ձեր սիրելիի հետ, անգամ եթե ծիծաղելու մեծ ցանկություն ունենաք: Միայն գործնական մոտեցումը շփման մեջ լիակատար փոխըմբռնում կտա ձեզ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի ներել ձեր այս կամ այն քայլը, այդ իսկ պատճառով նա պարբերաբար երեսով կտա այն տեղի կամ անտեղի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա զիջել ձեզ որեւէ հարցում, այդ իսկ պատճառով նա անընդհատ կհետեւի ձեզ եւ կփորձի կրկնօրինակել ձեզ եւ ձեր հաղթանակները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կտրվի երեւակայությանը եւ ծրագրեր կմշակի ամբողջ տարվա համար: Դուք երկու տարբերակ ունեք` կամ փշրել նրա երազանքները, կամ էլ` իրականացնել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի դեմքի արտահայտության ցանկացած փոփոխություն դուք կմեկնաբանեք որպես դժգոհություն եւ տրտունջ, ինչը մեկ քայլով մոտեցնում է ձեզ բաժանման:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր հումորները հեգնանք կամ ծաղրանք կպարունակեն: Ձեր զուգընկերը դժվար թե ցանկանա լինել այդ կատակների հերոսը: Այնպես որ, ավելի զգույշ եւ նրբանկատ եղեք:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք ձեր սիրելիի մեջ բոլորովին նոր բաներ հայտնաբերել: Դա կարող է ունենալ ամենադրական հետեւանքները ձեր հարաբերությունների համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք վերջապես կարող եք ձեր մաշկի վրա զգալ, թե ինչ բան է սերը առաջին հայացքից: Իրավիճակը ձեզ թույլ կտա բախվել հմայիչ եւ գեղեցկադեմ մեկի հետ, ինչն անսպասելի կլինի ձեր երկուսի համար:

ՁԿՆԵՐ

Օրը խոստանում է լի լինել հաճելի անակնկալներով, նոր ծանոթություններով եւ ռոմանտիկ հանդիպումներով: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE