Միշա Գալուստյանը միացել է «Կիկի» չելենջին

13:07   6 օգոստոսի, 2018

Kiki, do you love me? Are you riding?
Say you'll never ever leave from beside me
'Cause I want ya, and I need ya
And I'm down for you always

Եվ այսպես, ամբողջ աշխարհը երգում ու պարում է Դրեյքի «In my Feelings» երգի հնչյունների ներքո: Բացառություն չի նաեւ Միշա Գալուստյանը, ով միացել է համաշխարհային ֆլեշմոբին:

Իր Instagram-ում երգիծաբանը տեսանյութ է հրապարակել, որում նա եւ իր ընկերը՝ երգիծաբան Ալեքսանդր Ռեվվան: Վերջինս ներկայացել է իր կերտած հերոսներից մեկի՝ Շուրա տատիկի կերպարով, ով դուրս է գալիս մեքենայից եւ պարում է մինչ Գալուստյանը վարում է մեքենան: Սակայն, Շուրա տատիկի առջեւ անսպասելի հայտնվում է սյունը…

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

«Այսօր Շուրա տատիկը հիանալի տրամադրություն ունի, որով ցանկանում է կիսվել իր ընկերների հետ…», - մակագրել է տեսանյութը Գալուստյանը:



© NEWS.am STYLE