VARDA-ն եւ մանկական հիշողությունները

15:33   6 օգոստոսի, 2018

Դե ինչ, հիշու՞մ եք գազավորված ըմպելիքներով սարքերը: Ահա եւ VARDA-ն անսպասելի հիշել է դրանց մասին:

Հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նա այ այսպիսի սարքերի ֆոնին է:

Ի դեպ, հիշու՞մ եք այսպիսի սարքեր մեզ մոտ նույնպես կային Սովետական Միության ժամանակ՝ «Մանկական աշխարհի» դիմաց:

«Այսօր այցելել էի արդյունաբերական մշակույթի թանգարան, պարուրվեցի նոստալգիկ, մանկության հիշողություններով: Գազավորված ըմպելիքներով սարքեր, ռետրո հեռախոսներ, հեռուստացույցներ, սպասք, ինչպիսինները կային տատիկի պահարանում եւ շատ ուրիշ այլ բաներ...

Թվում է, դեռ երեկ էր, որ տան մաքրման աշխատանքները անում էի «Чайка» փոշեկուլով, իսկ այսօր դրան նայելով հասկացա՝ որքան վաղուց էր դա… Ինչ հաճելի է ընկղմվել այսպիսի հիշողությունների մեջ…», - մեկնաբանել է լուսանկարը՝ արտիստուհին:



© NEWS.am STYLE