Մահացած ձեւանալու եւ կրծքեր գործելու «նուրբ արվեստը». 5 ամենատարօրինակ հոբբիներն աշխարհում

16:04   6 օգոստոսի, 2018

Յուրաքանչյուր մարդ էլ ունի սիրելի զբաղմունք, որն այլ կերպ անվանում ենք հոբբի: Սակայն, եթե որոշ մարդկանց համար հոբբի է սիրելի դերասանների լուսանկարները կամ մետաղադրամներ հավաքելը, ապա աշխարհում կան մարդիկ, որոնք բավականին տարօրինակ եւ անհասականալի հոբբիներ ունեն: Դրանցից 5-ը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Մահացած ձեւանալ

Այո, այո, նման տարօրինակ հոբբի գոյություն ունի, իսկ դրա սիրահարը 47-ամյա Չաք Լամբն է: 6 երեխաների հայրը սիրում է մահացած ձեւանալ, այնուհետեւ իր լուսանկարներն ու տեսանյութերը տեղադրել համացանցում: Իր տարօրինակ հոբբին նա բացատրում է նրանով, որ միշտ երազել է նկարահանվել ֆիլմում, սակայն դերասան չի դարձել:

Հայտնվել տեսախցիկների առջեւ

Լոնդոնի բնակիչ Փոլ Յարոուն ոչ պաաս տարօրինակ հոբբի ունի: Նա սիրում է հայտնվել հաղորդավարների հետին պլանում: Երբ փողոցում որեւէ նկարահանում է տեղի ունենում, Փոլն անմիջապես շտապում է իրեն «նետել» տեսախցիկի առջեւ: Այսպիով՝ նա արդեն հայտնվել է BBC-ի, ITV-ի, Channel 4-ի եւ Sky News-ի եթերներում: Իսկ նրա երազանքը Big Brother շոուի անձնակազմում աշխատելն է:

Անծանոթներին տասը դոլար նվիրել

Ռիդ Սանդրիջի հոբբին բավականին օգտակար է անծանոթ անցորդների համար: Բանն այն է, որ անցած տարի Ռիդը կորցրել է իր աշխատանքը, եւ այդ օրվանից սկսած նա ամեն օր 10 դոլար է նվիրաբերում իր ճանապարհին հանդիպած տարբեր մարդկանց: Ռիդը հիշում է մոր խորհուրդը, որ մարդկանց պետք է օգնել այն ժամանակ, երբ ինքդ էլ ես կարիքի մեջ լինում, միայն այդպես կհասնես հաջողության:

Կերպարանափոխել շներին

Շներին կերպարանափոխելու հոբբին բավականին տարածված է Չինաստանում: Շատ տերեր իրենց շներին տանում են հատուկ խնամքի կենտրոններ, որտեղ ոչ միայն նրանց լողացնում են եւ մաքրում, այլեւ ներկում են նրանց մորթին՝ շներին այլ կենդանիների կերպարանափոխելով, օրինակ՝ վագրերի կամ պանդայի: Վատն այն է, որ շներին չեն հարցնում՝ արդյոք դա նրանց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ:

Կրծքեր գործել

84-ամյա Օդրի Հորնքասլի տարօրինակ հոբբին էլ կրծքեր գործելն է: Նա դա անում է նորաթուխ մայրերին կրծքով կերակրել սովորեցնելու համար: 3 տարվա ընթացքում Օդրին հասցրել է գործել ավելի քան 100 կուրծք:

Աղբյուրը՝ www.odee.com



© NEWS.am STYLE