Առաջարկում ենք դիտել. ինչպե՞ս Եվա Լոնգորիան եւ Աննա Ֆերիսը «սանձահարեցին» կամակոր տղամարդուն

18:05   6 օգոստոսի, 2018

Ֆիլմեր դիտելը միշտ էլ մարդկանց ժամանցի ամենասիրելի բաղկացուցիչներից է եղել, որովետեւ դա օգնում է մոռանալ սեփական խնդիրների մասին եւ մի պահ ապրել այլ հերոսների կյանքով: Աշխատանքից հոգնած ուղեղը հանգստացնելու լավագույն միջոցներից են կատակերգությոեւնները: Ահա, թե ինչու NEWS.am STYLE-ն այսօր իր ընթերցողներին առաջարկում է երեկոն անցկացնել զովացուցիչ ըմպելիքների եւ կատակերգության հետ: Իսկ այն  ֆիլմը, որը խորհուրդ ենք տալիս դիտել ռեժիսոր Ռոբ Գրինբերգի աշխատանքն է. այն կոչվում է  «Նավից դուրս»/ Overboard:

Ամիսներ առաջ էկրաններ բարձրացած այս ֆիլմը պատմում է միայնակ մայր Քեյթի մասին, որն իր երեք երեխաներին խնամելու համար ստիպված է միանգամից երկու տեղ աշխատել՝ որպես պիցայի առաքիչ եւ մաքրուհի:

Մի անգամ էլ նրան վարձում են հարուստ եւ ազդեցիկ տղամարդու՝ Լեոնարդոյի սեփական նավը մաքրելու համար: Քեյթը սիրով համաձայնվում է ստանձնել այս աշխատանքը՝ հույս ունենալով, որ ստացված գումարն էլ կբավարարի երախաների ծախսերը հոգալու համար: Սակայն պարզվում է՝ այդ Լեոնարդոն ինքնասիրահարված, շփացած եւ եսասեր տղամարդ է, որը միայն մտածում է սեփական հաճույքների մասին: Քեյթին դուր չի գալիս այն, թե ինչպես է Լեոնարդոն իր հետ խոսում, ինչի արդյունքում այս երկուսը վեճի են բռնվում: Լեոնարդոն այնքան է բարկանում, որ որոշում է Քեյթի բոլոր իրերն ու մաքրության համար նախատեսված թանկարժեք սարքավորումները ծովը նետել: Իսկ ավելի ուշ Քեյթին է դուրս նետում նավից:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին քաոսի մեջ է հայտնվում. աշխատավայրում նրանից պահանջում են վճարել փչացրած սարքավորմամ գումարը, իսկ այս լկտի Լեոնարսդոն ոչ մի կոպեկ նրան չէր վճարել: Սակայն օրերից մի օր նա տեղեկանում է, որ Լեոնարդոն նավից ընկել է եւ կորցրել հիշողությունը:

Հենց այդ ժամանակ Քեյթի մտերիմ ընկերուհին՝ Թերեզան,  մի միտք է տալիս նրան՝ գնալ հիվանդանոց, ձեւացնել, թե Լեոնարդոյի կինն է, տիրանալ նրա ունեցվածքին եւ վճարել բոլոր պարտքերը: Սկզբում Քեյթը տարակուսում է, սակայն հիշելով, թե ինչ տանջանքների միջով է ստիպված լինում անցնել Լեոնարդոյի պատճառով, որոշում է ընդունել ընկերուհու խորհուրդն ու մի լավ տանջել Լեոնարդոյին: Թե ինչ է լինում արդյունքաում՝ կիմանաք ֆիլմը դիտելիս:)

Ի դեպ, գլխավոր դերերում հանդես են եկել Էուխենյո Դերպեսը, Աննա Ֆերիսը, Եվա Լենգորիան եւ Էմիլի Բրանը:

Կադրերը՝ ֆիլմից



© NEWS.am STYLE