Եվգենի Պետրոսյանի կինը ցանկանում է սննկացնել հայտնի երգիծաբանին. Մոսկվայում տեղի է ունեցել Պետրոսյանի ապահարզանի դատական նիստը

17:14   6 օգոստոսի, 2018

Անցած շաբաթ հայտնի է դարձել, որ 72-ամա Եվգենի Պետրոսյանը բաժանվում է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Ամուսնալուծության պատճառը 29-ամյա Տատյանա Բրուխունովան է, Եվգենի Պետրոսյանի անձնական օգնականուհին։

Այլ տվյալներով Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի ամուսնությունը ճեղքվածք է տվել դեռ վաղուց: Ասում են, որ ամուսիններն արդեն 15 տարի առանձին են ապրում, իսկ այժմ որոշել են բաժանվել:

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ապահարզանի եւ համատեղ ունեցվածքի բաժանման դատական նիստը: Պարզվել է, որ երգիծաբանի կինը պահանջել է համատեղ ստեղծագործական գործունեության հեղինակային իրավունքները: Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն չեն ներկայացել դատական նիստին: Նրանց հետաքրքրությունները ներկայացրել են փաստաբաններ Սերգեյ Ժորինն ու Օլգա Զաբրալովան: РЕН ТВ-ի տվյալներով Պետրոսյանի պաշտպանը խնդրել է համատեղ ունեցվածքի բաժանության գործը փոխանցել ուրիշ դատավորի, իսկ Ստեպանենկոյի ներկայացուցիչները խնդրել են գործընթացն անցկացնել փակ:

Այդուհանդերձ լրագրողներին հաջողվել է պարզել մի քանի սկանդալային մանրամասներ: Ստեպանենկոն պահանջել է համատեղ ստեղծագործական գործունեության բոլոր հեղինակային իրավունքները, փոխանցում է Telegram-ալիք Mash-ը:

Կողմերը փորձեցին պայմանավորվել կես տարվա իրավունքների մասին, սակայն, երեւում է, որ չստացվեց: Հիշեցնենք, որ Ելենա Ստեպանենկոն ապահարզան էր տվել եւ պահանջել՝ համատեղ ունեցվածքի 80%-ը, որն էլ որոշակի տվյալներով գնահատվում է կես միլիարդ ռուբլի:



© NEWS.am STYLE