Մայա Պողոսյանը պարծեցել է անթերի կազմվածքով

16:50   6 օգոստոսի, 2018

El ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել: Գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում է ամառային, ջինսե տաբատ, զոլավոր տոպ: Նա նստած է մոտոցիկլի վրա:  Հունաստանում իր ամառային հանգիստը վայելող գեղեցկուհին գայթակղիչ այս լուսանկարը որեւէ կերպ չի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայա Պողոսյանը ռոմանտիկ լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ: Ամուսինները երեկոն անցկացրել էին Երեւանի ժամանցային վայրերից մեկում, եւ Մայան իր Instagram-ում երեկոյից մի լուսանկար էր հրապարակել:



© NEWS.am STYLE