Բիկինիով Աննա Սեդոկովան պարծենում է շքեղ մարմնով

19:45   6 օգոստոսի, 2018

Երգչուհի Աննա Սեդոկովան իր Instagram-ի էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել: Լուսանկարը, կարծես, սպառնում է Քիմ Քարդաշյանի «համբավին»:

Երգչուհու նշումից պարզ է դառնում, որ նա ամառային ծովափնյա հանգիստն է վայելում Միջերկրական ծովում:



«Երեխաների հետ հանգստի մեկնել, նշանակում է վերցնել 4 գիրք, բայց ամբողջ օրդ անցկացնել բարձի վրա ու ննջել «Հրեշներեն արձակուրդի մեջ» մուլտֆիլմի ներքո: Անկողինդ միշտ մարդաշատ է: Բարձրացնում եմ խաղադրույքը. այսօր կփորձեմ տանել երեխաներին մանկական դիսկոտեկ: Ճիշտ է, դեռ միայն ես ու ընկերուհիս ենք ուզում գնալ»:

Ավելի վաղ Աննան լուսանկար էր հրապարակել Մոնակոյից; Երգչուհին նաեւ մեկնաբանել էր լուսանկարը, գրելով՝ որքան էլ անսպասելի է, բայց նա արդեն տանն է: Աննան երկու անգամ բաց էր թողել թռիչքը, բայց, այնուամենայնիվ, հասցրել էր երրորդին: 



© NEWS.am STYLE