Քիմ Քարդաշյանի կրքոտ անկողնային լուսանկարը

20:13   6 օգոստոսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարներին կարելի է անվերջ նայել: Հայուհին չի դադարում հիացնել ու զարմացնել իր հետեւորդ-երկրպագուներին: Նրա յուրաքանչյուր լուսանկար, կարծես, շատ երկար մտածված լինի:

Այս անգամ 37-ամյա հեռուստաաստղը իր Instagram-ի էջում հրապարակել է հերթական կրքոտ լուսանկարը, որում անկողնում է ու բիկինիով:



Աստղը մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Կարագի պես»: Ենթադրաբար, այս լուսանկարը ավելի շուտ կստիպի կարագի պես հալչել հետեւորդներին:

Ավելի վաղ անդրադարձել էինք այն փաստին, որ Քիմ Քարդաշյանը, համարվելով գեղեցկության ժամանակակից էտալոն, շատ աղջիկների ու կանանց է ոգեշնչում, որոնք կամա, թե ակամա սկսում են նմանվել ռեալիթի-շոուի աստղին: Նրանցից մեկն էլ հայուհի Թենի Փանոսյանն է:



© NEWS.am STYLE