Բեյոնսեն անկեղծացել է՝ հայտնվելով Vogue US-ի շապիկին

21:35   6 օգոստոսի, 2018

Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն հայտնվել է Vogue US ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին: Նա պատմել իր բարդ ծննդաբերությունների, մարմնի ոչ կատարյալ լինելու, կյանքի դժվարությունների մասին:

Բեյոնսեն նշել է, որ երեխաների լույս աշխարհ գալուց հետո երկար ժամանակ անցկացրել է հիվանդանոցում ու այդ ողջ ընթացքում ամուսինն իր համար թեւ ու թիկունք է եղել, աճել է որպես մարդ, ամուսին ու հայր:



«Առաջին երեխայի ծնունդից հետո ես հիվանդագին կերպով էի մոտենում մարմնիս փոփոխություններին, ջանում էի շուտ վերականգնվել: Դա ինձ մոտ ստացվեց. երեք ամիս անց ես արդեն տարբեր շոուների էի մասնակցում, բայց դեռ կերակրող մայր էի: Հաջորդ հղիությունը ավելի հասուն կերպով ընկալեցի»,-նշել է 36-ամյա երգչուհին:



Բեյոնսեն նաեւ անդրադարձել է կյանքի ծանր հարվածներին` խոստովանելով, որ շատ ցավ ու տառապանք է տեսել, անցել է դժոխքի միջով ու ետ դարձել:

Նա հաղթահարել է դավաճանություններն ու հիասթափությունները եւ այժմ իրեն ավելի գեղեցիկ, ավելի ուժեղ ու ինքնավստահ է զգում:



«Ես ուզում եմ, որ երեխաներս գիտակցեն՝ իրենք են իրենց ճակատագիր կերտողը. Նրանք կարող են ցանկացած կրոն դավանել, սիրել ում կկամենան, խոսել ցանկացած թեմայով»,-անկեղծացել է երգչուհին:



Բեյոնսը եւ Jay-Z-ն ամուսնացել են 2008 թվականի ապրիլի 4-ին Նյու Յորքում: 2011 թվականին ին MTV Video Music Awards արարողության ժամանակ Բիյոնսեն հայտարարել էր, որ հղի է, իսկ 2012 թվականին լույս աշխարհ է բերել Բլյու Այվի Քարթերին: Ռումին ու Սեռը ծնվել են 2017-ին:





                                                                                                          Աղբյուրը՝ Daily Mail

                                                                          Լուսանկարները՝ Vogue-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE