«Երազում`Փարիզում». Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

21:50   6 օգոստոսի, 2018

Հումորիստ Մկրտիչ Արզումանյանն իր երկրպագու-հետեւորդներին պարբերաբար ուրախացնում է նոր ու յուրահատուկ հրապարակումներով, որոնք քչերին կարող են անտարբեր թողնել:

Դրական լիցքերով պարուրված հրապարակումները դերասանը համալրում է նորերով:

Այս անգամ Instagram-ի իր էջում Մկոն մի լուսանկար է հրապարակել, որում, անկեղծ ասած, մի փոքր հոգնած տեսք ունի: Չենք կարող ասել՝ արդյոք դերասանը իսկապես քնած է, թե պարզապես ձեւացնում է, բայց լուսնկարը նա մեկնաբանել է՝ հրապարակմանը կից գրելով. «Երազում Փարիզում»:



Ավելի վաղ Մկոն միկրոբլոգում հրապարակել էր մի լուսանկար, որում ուռած, կարմրած աչքերով էր ու շատ հոգնած տեսք ուներ:

Այդ հրապարակմանը կից նա, խոսելով նոր ֆիլմի նկարահանումների մասին, գրել էր. «Այսօր մեր ֆիլմի նկարահանումների 13-րդ օրն է։ Առավոտյան 5։00-ին արթնանալուց վատ բան աշխարհում չկա»:

Երեւում է, նոր ֆիլմն, իսկապես, շատ ջանքեր է պահանջում դերասանից:



© NEWS.am STYLE