Անի Լորակն իրեն դավաճանած ամուսնուց փախել է Իսրայել

11:14   7 օգոստոսի, 2018

Ամուսնու դավաճանության բարձրացրած սկանդալը Անի Լորակին հասցրել է նրան, որ դստեր՝ Սոֆիայի հետ փախել է Երուսաղեմ: Երգչուհին որոշել է դստերը փրկել լրատվամիջոցների չափից շատ ուշադրությունից:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Անի Լորակի ամուսինը՝ թուրք գործարար Մուրատ Նալչաջիօղլուն «բռնվել է» կնոջը դավաճանելու պահին։ Անի Լորակի ամուսնուն տեսագրել էին Կիևի կարաոկե ակումբներից մեկում մի ուկրաինուհու հետ:

Մուրատին տեսել էին Կիևի ակումբների մշտական հաճախորդ Յանա Բելյաևայի հետ ակումբում, որից հետո նրանք միասին տուն էին գնացել։ Ավելի ուշ պարզվել էր, որ թուրք գործարարը աղջկա համար տուն էր վարձել քաղաքի կենտրոնում ու ըստ ամենայնի՝ դրա վրա ծախսել էր կնոջ փողերը, քանի որ պարզվել է, որ Մուրատի բիզնեսն իրականում Լորակի միջոցների վրա է կառուցված։

Հիշեցնենք, որ Անիի ու Մուրատի գեղեցիկ հարաբերությունները սկսվել են 2005թ.-ին: Երգչուհին հանգստանում էր Թուրքիայում եւ հյուրանոցում ծանոթանում է համակրելի մենեջերի հետ: Դա սեր էր առաջին հայացքից: Առավոտյան, երբ Լորակը պետք է մեկներ, ապագա ամուսինը խոստովանել է.

«Չգիտեմ կտեսնեմ արդյոք քեզ երբեւէ, բայց կսպասեմ ամբողջ կյանքս! »

Հարսանիքից հետո Անին ընտրյալի համար Կիեւում գնել է չորս ռեստորան: Ասում են, որ Մուրատը դրանցից մեկն օգտագործում էր սիրուհիների հետ ժամադրությունների համար:

Երեկ Լորակի ընկերուհիներն ասել են այն ամենը, ինչ մտածում են կնամոլ ամուսնու մասին: Իսկ Անին որոշել է մեկնել Կիեւ:

Լորակն ամենայն հավանականությամբ Երուսաղեմ մեկնել էր հանգստանալու:

Անի Լորակն իր  Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նստած է դստեր կողքին: Անին մեղմ համբուրում է աղջնակի քիթը:

Դատելով լուսանկարի վերեւի հատվածում նշվածից այն արված է Երուսաղեմում: Եվ այսպես, պաշտոնական համերգների շարքում չկա այս քաղաքը, կարելի է հետեւություն անել, որ երգչուհին իր համար փոքրիկ հանգիստ է կազմակերպել:

Հնարավոր է Լորակը փախել է աղմկոտ լրատվամիջոցներից, որոնք ողողված են ամուսնու մասնակցությամբ ամոթալի կադրերով:



© NEWS.am STYLE