72-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա օգնականը հղի է երգիծաբանից

12:13   7 օգոստոսի, 2018

Ռուսաստանի բլոգոսֆերան եւ մամուլը շարունակում է խոսել 72-ամյա Եվգենի Պետրոսյանի եւ իր չորրորդ կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի բաժանության մասին: Ինչպես գրում է «Дни»-ին, բաժանության պատճառ է հանդիսացել երգիծաբանի 29-ամյա անձնական օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան:

Այլ տվյալներով Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի ամուսնությունը ճեղքվածք է տվել դեռ վաղուց: Ասում են, որ ամուսիններն արդեն 15 տարի առանձին են ապրում, իսկ այժմ որոշել են բաժանվել:

Քանի դեռ Պետրոսյանն ու Ստեպանենկոն դատական նիստերի են մասնակցում, մամուլը փորձում է պարզել, ինչու՞ հենց հիմա Ելենա Ստեպանենկոն որոշեց ամուսնալուծվել: Բաժանության առիթ հանդիսացողից հայտնի է ոչ այնքան շատ բան՝ սովորել է արտ-մենեջեր՝ Մոսկվայի մշակույթի եւ արվեստի պետական համալսարանում, զբաղվել է աստղային զույգի կայքերով, օգնել է տնօրեն Պետրոսյանին, իսկ հետո՝ զբաղեցրել նրա տեղը:

Հայրենի Տուլայում բոլորը շոկի մեջ են Պետրոսյանի եւ Բրուխունովայի սիրավեպից: Եվ ոչ միայն 43 տարվա տարիքային տարբերության համար: Ըստ ասեկոսեների, Տատյանան երեխայի է սպասում Պետրոսյանից:

«Հարեւաններն ասում են, որ Տանյան հղի է: Իբր թե մայրն ինչ-որ մեկի մոտ խոսել է, թե չգիտի ինչպես վերաբերի ստեղծված իրավիճակին, - «КП»-ին պատմել է այն տան բնակիչներից մեկը, որտեղ ապրել է Բրուխունովան: Նրա դաստիարակությամբ զբաղվել են մայրը՝ Օլգան եւ տատիկը: Հայրը մահացել է, երբ նա դեռ շատ փոքր էր: Ընտանիքը երբեք հարուստ չի եղել: Օլգան աշխատել է, որպես հաշվապահ՝ տեղի սրտաբանական կենտրոնում: Սկսելով Պետրոսյանի մոտ լավ գումարներ վաստակել, Տատյանան սկսել է պարբերաբար ֆինանսապես օգնել մորը՝ վճարել է տան վերանորոգման համար, գնել է նոր կահույք: Հյուր է գալիս հաճախ»:



© NEWS.am STYLE