VARDA-ն ռոմանտիկ տեսանյութում՝ Սեւակ Խանաղյանի երգի ներքո

13:13   7 օգոստոսի, 2018

Հետաքրքիր է, ինչ են մտածում կանայք, երբ այսպիսի տեսանյութեր են հրապարակում, որոնք տղամարդկանց հասցնում են սրտի կաթվածի: VARDA-ն կարծեց փորձարկումներ է իրականացնում մարդկանց վրա)))

Այսպիսով, VARDA-ն հայտնվել է ռոմանտիկ տեսանյութում՝ Սեւակ Խանաղյանի երգի ուղեկցությամբ:

«Ապրել երջանկությունից առաջ», - մակագրել է տեսանյութը՝ VARDA-ն:

Հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նա այ այսպիսի սարքերի ֆոնին է:

Ի դեպ, հիշու՞մ եք այսպիսի սարքեր մեզ մոտ նույնպես կային Սովետական Միության ժամանակ՝ «Մանկական աշխարհի» դիմաց:

«Այսօր այցելել էի արդյունաբերական մշակույթի թանգարան, պարուրվեցի նոստալգիկ, մանկության հիշողություններով: Գազավորված ըմպելիքներով սարքեր, ռետրո հեռախոսներ, հեռուստացույցներ, սպասք, ինչպիսինները կային տատիկի պահարանում եւ շատ ուրիշ այլ բաներ...

Թվում է, դեռ երեկ էր, որ տան մաքրման աշխատանքները անում էի «Чайка» փոշեկուլով, իսկ այսօր դրան նայելով հասկացա՝ որքան վաղուց էր դա… Ինչ հաճելի է ընկղմվել այսպիսի հիշողությունների մեջ…», - մեկնաբանել է լուսանկարը՝ արտիստուհին:



© NEWS.am STYLE