«Պետք է ամուսնանալ սիրելո՞վ, թե գիտակցությամբ». Հարցնում է Նազենի Հովհաննիսյանը

11:50   7 օգոստոսի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Նա չի մոռանում իր հետեւորդ-երկրպագուներին անգամ իր ամառային հանգստի ժամանակ: Մշատպես անցկացվող ուղիղ եթերներն անմիջական կապ են պահպանում նրանց միջեւ:

Նազենին  Instagram-ում հաճախ հրապարակում է հրապուրիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են դերասանուհի-հաղորդավարուհու հագեցած առօրյան: Սակայն այսօր հեռուստահաղորդավարուհին միկրոբլոգի իր հետեւորդների շրջանում որոշել է հարցում անցկացնել, քանի որ ինչպես ինքն է նշել, իրեն շատ են դիմում այդ հարցով: Հրապարակելով հմայիչ լուսանկար Նազենի Հովհաննիսյանը դրան կից գրել է. «Հարցում մը ))) Ասում եմ պետք է ամուսնանալ ՍԻՐԵԼՈ՞Վ, թե ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ ( այսինքն, որ լավ մարդ է, որ ընտանիքի լավ հայր կլինի, և այլն և այլն...) Ինձ շատ են տալիս այդ հարցը, ես էլ ձեզ եմ դիմում))»:

Ավելի վաղ Նազենին ներկայացել էր շատ կարճ եւ խորը բացվածքով զգեստով՝ ցուցադրելով արեւայրուքն ու սլացիկ ոտքերը:

Այդ գայթակղիչ լուսանկարին կից նա կատարել էր հետեւյալ գրառումը. «Գիշերը... ունի սևուկ ու ջերմ մի հմայք)...»:



© NEWS.am STYLE