Քայլի Ջեններն իր բոյֆրենդի՝ Թրեվիս Սքոթի «Stop Trying to Be God» երգի տեսահոլովակում

18:08   7 օգոստոսի, 2018

Քայլի Ջենների բոյֆրենդ եւ նրա երեխայի հայրը՝ ռեփեր Թրեվիս Սքոթն իր Youtube Travis Scott ալիքում ներկայացրել է տեսանյութ՝ «Stop Trying to Be God» երգի հիման վրա նկարահանված: Տեսահոլովակն արագ թափով դիտումներ է հավաքում, իսկ ահա, այնտեղ հայտնվել է 20-ամյա Քայլի Ջենները:  

Ռեալիթի-շոուի աստղը ներկայացել է աստվածուհու կերպարում:

Ըստ սցենարի Սքոթը քայլում է ոչխարների մեջ, այնուհետեւ մկրտության ծիսակարգ է իրակացնում, իսկ հետո Աստծո դերով է հանդես գալիս՝ երկնքում, այն ժամանակ, երբ երկիրն այրվում է կրակի մեջ: Տեսանյութի վերջում Քայլի Ջենները՝ ոսկեգույն զգեստով, լույս արձակելով հայտնվում է փոքրիկ գառնուկ ձեռքերում, ում շրթունքներում կարելի է կարդալ երգի անվանումը:



© NEWS.am STYLE