72-ամյա Պետրոսյանի 29-ամյա սիրուհին էլիտար անշարժ գույք ունի Մոսկվայում

14:36   7 օգոստոսի, 2018

Ռուսական մամուլը շարունակում է խոսել 72-ամյա Եվգենի Պետրոսյանի եւ իր չորրորդ կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի բաժանության մասին:

Զույգի բաժանության պատճառ է հանդիսացել երգիծաբանի 29-ամյա անձնական օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան:

Բացահայտվում են հետաքրքիր մանրամասներ. 72-ամյա Պետրոսյանի 29-ամյա սիրուհին էլիտար անշարժ գույք ունի Մոսկվայում: Միայն թե այն նույնպես պատկանում է երգիծաբանի եւ կնոջ համատեղ սեփականությանը եւ կարող է ներառվել հավասար բաժանության գործում:

Mash հրատարակչության տեղեկություններով Եվգենի Պետրոսյանի 29-ամյա օգնական՝ Տատյանա Բրուխունովան մեկ ու կես տարի առաջ հանկարծակի «հարստացել է» եւ դարձել է մոսկովյան երկու ոչ վատ բնակարանների սեփականատեր:

Սկզբում նա նվեր է ստացել 5 սենյականոց բնակարան՝ «Садовые кварталы» թաղամասում՝ 232 քմ մակերեսով: Բնակարանի արժեքը, որը գտնվում է Կրեմլից 3 կիլոմետր հեռավորության վրա, կազմում է 250 միլիոն ռուբլի (4 միլիոն դոլար):

Երկրորդ բնակարանն ավելի համեստ է, գտնվում է «Լեսնոյ» փողոցի վրա (Սադովոյո կոլցոյից՝ հյուսիս): Այն ունի 3 սենյակ, 77քմ է, բարձր առաստաղներ, իսկ բնակարանն արժե 30 միլիոն ռուբլի:

Ի դեպ, Ստեպանենկոյի դատական հայցի մեջ կա արտահայտություն. «Անշարժ գույքի երկու առարկաները, որոնք ձեռք են բերվել երրորդ անձանց անվամբ»: Այսինքն, ինչպես պարզաբանում է Mash-ը, Բրուխունովայի երկու բնակարաններն էլ պատկանում են Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի համատեղ ձեռք բերված սեփականությանը եւ կարող են նույնպես ներառվել հավասար բաժանության գործում:



© NEWS.am STYLE