Եվգենի Պետրոսյանի կնոջ ընկերուհին պատմել է ստոր Ստեպանենկոյի մասին

17:15   7 օգոստոսի, 2018

Ռուսական մամուլի գլավոր էջերը շարունակում են գլխավորել 72-ամյա Եվգենի Պետրոսյանի եւ իր չորրորդ կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի բաժանության մասին լուրերը:

Զույգի բաժանության պատճառ է հանդիսացել երգիծաբանի 29-ամյա անձնական օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, որը ըստ ասեկոսեների, հղի է երգիծաբանից եւ մեկ ու կես տարի առաջ հանկարծակի «հարստացել է» եւ դարձել է մոսկովյան երկու ոչ վատ բնակարանների սեփականատեր:

Պետրոսյանի ու Ստեպանենկոյի բաժանության մասին խոսակցությունները, որոնցով լի է համացանցը, անհիմն չեն: Այդպես է կարծում Իրինան, ով 20 տարի ծանոթ է երգիծաբանների ընտանիքի հետ: Նա պատմել է, թե ինչ է կատարվում աստղային ընտանիքում:

«Պատմությունը, որը զարգանում է մեր աչքի առջեւ նոր չէ, - ասում է աստղային ընտանիքի ընկերուհին: - Նախորդ հարյուրամյակի 80-ականների սկզբում Մոսկվայի էստրադայի թատրոնի սկսնակ դերասանուհի Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանին բաժանեց իր երրորդ կնոջից՝ Լյուդմիլայից: Արվեստաբան Լյուսյան Մշակույթի նախարարությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում եւ իր ողջ ժամանակն անց էր կացնում խորհրդակցություններում, գործուղումներում, ցուցասրահներում: Այ այստեղ եւ հասցրել է հոգատար Ստեպանենկոն: Նա կերակրում, խմեցնում, խնամում էր արդեն հայտնի՝ էստրադային թատրոնի ղեկավարին: Ահա եւ ամուսնացրեց իր հետ նրան: Առանց Պետրոսյանի նա կլիներ ոչ ոք: Տարիների ընթացքում նա ամրապնդվեց  էստրադայում, հեռացավ ամուսնուց, հանգստի էր մեկնում ընկերուհիների հետ, զբաղվում էր երիտասարդացմամբ:

Իսկ Եվգենի Վահանին մնացել էր միայնակ: Այ այտեղ էլ հասցրեց Տատյանա Բրուխունովան: Տանեչկան Եվգենի Վահանիի օգնականն էր, աստիճանաբար մոտեցավ նրան, ինչպես Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան՝ Ջիգարխանյանին: Ահա եւ նույնանման պատմություն! Ահա եւ տեսնում ենք, թե ինչպես է գավառական Տանյան զբոսնում Փարիզում, այնտեղ գնում է նորագույն դիզայներական հավաքածուները: Ի՞նչ եկամուտների հաշվին: Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքի բաժանման մասին ես, իհարկե, գիտեմ:

Իհարկե, երբ այս պատմությունը սկսվեց եւ դեռ չէր հայտնվել մամուլում, Ելենա Ստեպանենկոն ասում էր, որ իրեն ոչինչ հարկավոր չէ: Այնուհետեւ մտափոխվեց եւ, ըստ երեւույթին, որոշեց ամուսնուց վերցնել համարյա ողջ ունեցվածքը, որի շնորհիվ ապրել է ավելի քան 30 տարի: Իր ինչի՞ն են հարկավոր այդ հարյուր միլիոնավոր ռուբլիները (լրատվամիջոցների եւ փաստաբանների գնահատմամբ երգիծաբանի կարողությունը կազմում է 1.5 միլիարդ ռուբլի): Նա չունի ոչ երեխաներ, ոչ թոռներ, ոչ այլ մերձավոր բարեկամներ:

Նա ասաց, որ ամեն ինչ կվաճառի եւ հասույթը կտրամադրի բարեգործական հիմնադրամներին, իսկ գլխավորը՝ եկեղեցիներին: Կարծում եմ, որ այստեղ կա հաշվարկ: Նա կսկսի համոզել դատավորին, որ ամեն ինչ բարի գործի համար է տրամադրելու: Ես իրեն չեմ հավատում. Այդ մարդը բավականին ստոր է, էժանագին, ժլատ, չնայած, որ կարողանում է թաքնվել բարեգործի դեմքի տակ»:

Աղբյուրը՝ «Дни»



© NEWS.am STYLE