15:18 7 օգոստոսի, 2018NEWS.am STYLE-ն արդեն խելքը կորցրել է հաշվելով Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առանձնատները: Չհաշված այն, որ անհասկանալի է, թե որ տանն են այժմ ապրում Քիմն ու Քանյեն: Ամեն դեպքում առանձնատներից մեկը, որը Քիմը գնել էր 12 միլիոն դոլարով եւ 20 միլիոն ներ էր դրել դրա, ավելի ճիշտ, վերանորոգման մեջ, այժմ արժե 60 միլիոն, դա այն դեպքում, երբ զույգը որոշի վաճառել այն:

Ինչպես հայտնում է TMZ-ն, հենց այդ բնակարանի համար Քիմն եւ Քանյեն պատվիրել են լողավազան:

Եվ եթե ստանդարդ լողավազաններն ունեն 10 մետր երկարություն, ապա աստղերն իրենց համար պատվիրել են 20 մետրանոց երկարությամբ լողավազան: Զույգն այն ձեռք է բերել 50 հազար դոլարով դեռ հունիսին, սակայն մինչեւ հիմա չքին տեղադրում:

Եվ, ի դեպ, Քիմն ու Քանյեն կառուցել են լրացուցիչ տնակ՝ անվտանգության աշխատակիցների համար՝ 12 հազար դոլար արժողությամբ: