«Մեր երկուսիս երազանքն էր, որ մեր ամուսինները լինեն ընկերներ». Լուսինե Թովմասյանի ընտանեկան լուսանկարը

16:46   7 օգոստոսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով, դստեր առօրյայից տեսանյութերով:

Այս անգամ գեղեցկուհին իր Instagram-ում ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է քրոջ՝ Իրինա Թովմասյանի, ամուսնու՝ Արթուրի եւ Իրինայի ամուսնու հետ:

Քույրերն իրենց ընտանիքներով մեկնել են հանգստի: Լուսանկարներից մեկին կից գեղեցկուհին կատարել է հետեւյալ գրառումը. «Մեր երկուսիս երազանքն էր դեռ մանկուց որ մեր ամուսինները լինեն ընկերներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուսինե Թովմասյանը քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ լուսակարներ էր հրապարակել, որոնց կից գրել էր. «Ես այնքան բախտավոր եմ, որ քեզ ունեմ»:

 



© NEWS.am STYLE