«Տաքսի» ֆիլմի աստղին ծեծի են ենթարկել մոսկովյան ակումբում

17:01   7 օգոստոսի, 2018

«Տաքսի» ֆիլմի աստղին ծեծի են ենթարկել մոսկովյան ակումբում, հայտնում է «КП»-ն: Մոսկվայի ոստիկանությունը գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի փաստով ստուգում է իրականացնում: Այժմ հետախուզվում է հարձակվողը:

Թե ինչու՞ է դերասանը ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք, դեռեւս պարզ չէ, սակայն, երեկ երեկոյան դերասանը հանգստանում էր կարաոկե-ակումբում եղբոր հետ, որտեղ կռվել է հաստատության այցելուների հետ:

Վերջինս փախուստի է դիմել: Բարեբախտաբար, վեճն առանց լուրջ հետեւանքների է ավարտվել, բժիշկները դերասանի մոտ հայտնաբերել են փակ գանգային վնասվածք:

Հայտնի է, որ դերասանին հասցրել են հիվանդանոց, որտեղ այսօր նրան վիրահատել են:

«Աչքերի հիվանդությունների Գելմգոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում նոր վիրահատել են հայտնի ֆրանսիացի դերասան՝ Սամի Նասերին», հայտնում է  «Газета»-ն:

Նշվում է, որ վիրահատությունն անցել է բարեհաջող: Մինչ այժմ Նասերին գտնվում է նարկոզի ազդեցության տակ:

«Ծանր նվասվածք է եղել», - հայտարարել են Ռուսաստանի Առողջապահության նախարարությունում:



© NEWS.am STYLE